Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել․ Պեսկով |factor.am|
14:51 - 24 սեպտեմբերի, 2020

Կրեմլը Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել․ Պեսկով |factor.am|

factor.am: Կրեմլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի չի առաջադրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Գիտեք, որ շատ տարբեր մարդիկ են առաջադրվում այդ մրցանակին, և դա նրանց նախաձեռնությունն է, ովքեր հանդես են գալիս նման առաջարկությամբ։ Այս դեպքում դա ձեր հիշատակած գրողն է»,- գրող Սերգեյ Կոմկովի կողմից նման հայտի ներկայացման մասին հարցն այսպես է մեկնաբանել Դմիտրի Պեսկովը։

«Եթե մրցանակը շնորհելու որոշում կայացվի, հրաշալի է, եթե ոչ, նույնպես սարսափելի ոչինչ չկա»,- հավելել է նա։

Ավելի վաղ ռուսաստանցի մի շարք հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրող Սերգեյ Կոմկովը, հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հայտ են ներկայացրել Նոբելյան կոմիտեին։ Հայտն Օսլո է ուղարկվել սեպտեմբերի 10-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել