Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են |armtimes.com|
15:21 - 24 սեպտեմբերի, 2020

Բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ, իսկ շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են |armtimes.com|

armtimes.com: Համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման եւ բարեկարգման աշխատանքների ներկայիս ընթացակարգը ժամանակատար է եւ ոչ ծախսարդյունավետ. Կառավարության այսօրվա նիստին այս խնդիրը ներկայացրեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը:

Նա ներկայացրեց որոշման նախագիծը, որով այս աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է դրանք ընդգրկել ոչ տարանցիկ, մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթեւեկելի մասերի բարեկարգման՝ ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգման աշխատանքների ցանկում, որոնց համար չի պահանջվում շինարարության լրացուցիչ թույլտվություն:

Նույն նախագծով առաջարկվեց նաեւ լրացում անել համայնքային ճանապարհների պահպանման օրենքում, որպեսզի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվելիս նաեւ համապատասխան լիազոր մարմնի հետ իրականացվեն համաձայնություններ:

Այս խնդրին անդրադառնալով վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց. «Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, որովհետեւ գիտեք, ցավոք սրտի, մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են:

Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը եւ նաեւ Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ»,- ասաց վարչապետը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել