ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու |armenpress.am|
15:33 - 24 սեպտեմբերի, 2020

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը գտնում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվությունը տարածվել է, և մյուս հանգամանքներն  ավելի առարկայական ներկայացնելը տեղին չի համարում, քանի որ դրանք նախաքննության գաղտնիք են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ Մինասյանի մեղադրանքի լրացմանն ու դատարանի կողմից կալանքի որոշմանը:

«Գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը և Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքեր՝ դատարանը որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը:

Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչի՝ Լեոնիդ Արևշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահն անդրադառնալով Մինասյանի գտնվելու վայրին՝ նշեց, թե իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ինքը չի բարձրաձայնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել