Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան |tert.am|
16:45 - 24 սեպտեմբերի, 2020

Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան |tert.am|

tert.am: Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Նա վերահաստատեց երեկ ասածը, որ ո՛չ ինքնաառաջադրվելու է որպես ՍԴ նախագահ, ո՛չ էլ առաջադրելու է որևէ մեկի թեկնածությունը: «Առաջադրվելու դեպքում էլ ինքնաբացարկ կներկայացնեմ»,-հավելեց նա:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, Արման Դիլանյանին առաջադրել են, Պետրոսյանն արձագանքեց, թե մասամբ է ճիշտ:

ՍԴ դատավորի տեղեկացմամբ՝ այսօր ևս լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ հարցը բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից, և վերջինս էլ հետ է վերցրել, որովհետև երեկ հարցին բավականին մանրամասն անդրադարձ է կատարվել:

Նա նաև անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը ևս դեմ է եղել, որ ԶԼՄ-ներին թույլ տան լուսաբանել նիստը:

«Իրականությանը չի համապատասխանում, թե ես եղել եմ դեմ լրատվամիջոցների կողմից նիստի լուսաբանմանը: Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն և անհրաժեշտությանը՝ հրապարակային դաշտում իրականացնելու հետ կապված, որևէ առարկություն չեմ ունեցել, բայց, միաժամանակ ներկայացրել եմ նաև իմ դիտարկումները, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների ու ՍԴ անդամների, աշխատակիցների առողջության անվտանգությունը համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահովված լինի»-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ թույլ տալու դեպքում որևէ սահմանափակում չպետք է լինի, և բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցեն:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել