ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ |armenpress.am|
18:47 - 24 սեպտեմբերի, 2020

ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքներով պատրաստվում է մասնագիտական աշխատանք տանել և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:  Այս մասին լսումներից հետո իր ամփոփիչ ելույթում ասաց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Իրավիճակը մնում է ծանրագույն, ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային տոկոսային գերության մեջ: Իրականում համոզված եմ, որ բոլոր 132 պատգամավորները, կառավարության անդամները, Կենտրոնական բանկի անդամները օրական ստանում են բազմաթիվ նամակներ, որտեղ գրված է՝ կորցնում են տուն, ապրուստի միջոց, հող և այլն»,-ասաց նա ու հավելեց՝ վարկ վերցնողներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այսպիսի իրավիճակ կլինի:

 

Նա նշեց, որ եթե պետությունն իր վրա վերցնում է պատասխանատվություն, ասում, որ քաղաքացիները պետք է ապրեն որոշակի սահմանափակումների մեջ, ապա պետությունը նաև պարտավոր է իր վրա վերցնել բոլոր գոյացող բացասական հետևանքները: Աբովյանի կարծիքով՝ հարցը պետք է լուծվի պետության սուբսիդավորմամբ  կամ բանկային համակարգի հետ որոշակի պայմանավորվածությամբ:

Աբովյանը վստահեցրեց, որ բոլոր գաղափարները, հնչեցված առողջ մտքերը փորձագիտական խմբի կողմից արձանագրվել են: «Եվ անպայման բոլոր թեմաների շուրջ լինելու է շատ խորը մասնագիտական աշխատանք, որ հետագայում մենք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք ԱԺ-ում»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել