Նավալնիի բնակարանի վրա կալանք է դրվել
 |lragir.am|
19:21 - 24 սեպտեմբերի, 2020

Նավալնիի բնակարանի վրա կալանք է դրվել |lragir.am|

lragir.am: Դատական կարգադրիչները կալանք են դրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բնակարանի վրա։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Կիրա Յարմիշը։ Դա կապված է «Պուտինի խոհարար» Եվգենի Պրիգոժինի «Մոսկովսկի շկոլնիկ» սննդի կոմբինատի հայցի հետ։

Դա նշանակում է, որ Նավալնին իրավունք չի ունենա վաճառել, նվիրել կամ գրավադրել սեփական բնակարանը։ Ավելի վաղ Մոսկվայի արբիտրաժային դատարանը նույն հայցով 88 միլիոն ռուբլու պարտավորություն էր դրել Նավալնիի և նրա գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի վրա։

2018 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաների զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել։ Նավալնիի կազմակերպությունը հետաքննություն էր հրապարակել՝ նշելով, որ պատասխանատուն Պրիգոժինի ընկերությունն է, որը սնունդ է մատակարարում կրթական հաստատություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել