Կորոնավիրուսից զինծառայողների մահվան 2 դեպքերը նոր չեն. ՀՀ դատախազություն
 |armtimes.com|
19:22 - 24 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսից զինծառայողների մահվան 2 դեպքերը նոր չեն. ՀՀ դատախազություն |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած պայմանագրային երկու զինծառայողների մասին առկա տեղեկատվությունը վերաբերում է ոչ թե այսօրվան, այլ անցած ամիսներին:

Զինծառայողներից մեկը մահացել է հունիսի 29-ին, «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Ախտորոշումը՝ «Կորոնավիրուսային հիվանդություն, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա»:

Կորոնավիրուսային հիվանդությունից զինծառայողի մահվան երկրորդ դեպքն արձանագրվել է օգոստոսին:

Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Այս երկու մահերին վերաբերող տվյալները մենք տրամադրել ենք տարբեր ամիսներին զինծառայողների մահվան դեպքերի և պատճառների վերաբերյալ «Ռազմինֆո» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել