Մինսկն արձագանքել է այն հայտարարություններին, որ Արևմուտքը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում
 |shantnews.am|
19:53 - 24 սեպտեմբերի, 2020

Մինսկն արձագանքել է այն հայտարարություններին, որ Արևմուտքը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում |shantnews.am|

shantnews.am: 

Արևմուտքի մի քանի երկրների փորձերը, կասկածի տակ դնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը, չի արտացոլում միջազգային հանրության կարծիքը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է արտահայտել Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Բելառուսի ժողովուրդը, որը իշխանության միակ աղբյուրն է և ինքնիշխանության կրողը, կատարել է իր ընտրությունը։

«Հենց դա որոշիչ նշանակություն ունի։ Առանձին դերակատարների կողմից արտաքին օրինականացման որոշ հորինված գործընթացներ բոլոր տեսանկյուններից չնչին են։ Մենք վաղուց միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր ենք և հավասար իրավունքներ ունենք, ինչպես միջազգային արենայում գտնվող մյուս երկրները»,- նշել են գերատեսչությունում։

Բելառուսի արտգործնախարարությունը նաև հիշեցրել է, որ «ներքին գործերին միջամտելու արգելքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից է, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-ր հոդվածում»։

«Այդ պատճառով բելառուսներն ինքնուրույն և առանց արտաքին միջամտության ընտրում են իրենց պետության ղեկավարին, խորհրդարանը և տեղական խորհուրդները։ Բելառուսի ժողովուրդն ինքնահռչակ «օրինականացնողների» կողմից իր իշխանության «օրինականացման» կարիք չունի», – հավելել են Բելառուսի ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունն՝ առանց նախապես հայտարարելու, առանց ուղիղ եթերով հեռարձակման։ Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել