Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ
19:54 - 24 սեպտեմբերի, 2020

Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ  Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական մամուլի կողմից ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին:

Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի...»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պողոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել