Ավելի քան 1500 մասնակից և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա. «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլն է ընթացել
 |shantnews.am|
20:04 - 24 սեպտեմբերի, 2020

Ավելի քան 1500 մասնակից և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա. «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլն է ընթացել |shantnews.am|

shantnews.am: «Ալագյազ» զորավարժարանում այսօր ընթացել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը՝ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ: Գործնական վարժանքներին մասնակցել են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1500 մասնակից և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել