tert.am: Օգոտոստի 24-ին ծառայողական քննության ընթացքում ինձ հարցրեցին՝ արդյոք պատրա՞ստ եմ շարունակել աշխատել նախարարությունում, ասացի՝ ոչ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը և հարցին՝ ըստ նրա, հնարավո՞ր է արդյոք, որ սա պայմանավորված լինի նրանով, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը կհաստատվի պաշտոնում:

«Պարոն Թամրազյանի հրաժարականից հետո արդեն անելիք չունեի, այսօր մեկ անգամ էլ եմ ազատման դիմում գրել, որը վարչապետն ընդունել է»,- պարզաբանեց նա:

Ճշտող հարցին՝ նրա՝ երկրորդ անգամ դիմում գրելը պայմանավորված է իր և նախարարի միջև եղած տարաձայնություններով, Գոգյանն ասաց. «Չէ, ուղղակի այն փոփոխությունները, որ ես ուզում եմ անել, նախարարության կողմից ինձ թույլ չի տրվելու: Տարաձայնությունը մի քիչ կոպիտ է ասված, ուղղակի պատկերացումները չեն բռնում, իսկ տարաձայնությունն իր մեջ նեգատիվ կոնտեքստ ունի»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: