30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|
09:46 - 25 սեպտեմբերի, 2020

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ դատավորների հետ կապված լեգիտիմության խնդիրներ է տեսնում,  ինչը չէր տեսնում օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, և չէր տեսնում, օրինակ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններում ընտրվում էր ԱԺ պատգամավոր:

Ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Ճիշտ կլիներ, որ հրաժարական տար, և էսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն իր այդ կերպարը ոչ միայն քաղաքական դաշտին,այլ հանրությանն ուղղակի ձանձրացրել  է:

Այս մասին այսօր ՔՊ ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնոլով լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մոտ տպավորություն է, որ ՍԴ-ի շուրջ կատարվող իրադարձություններն ըստ էության ուղղորդված ու պայմանավորված են:

«Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող  է լինի: Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն հնարավորինս անցնցում անցնի այս ժամանակահատվածը, որովհետև  30 տարի  ՀՀ-ի հետ Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի  փաստաբանությամբ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել