Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը |armenpress.am|
15:06 - 25 սեպտեմբերի, 2020

Դպրոցականների շրջանում կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում. մանրամասնում է մասնագետը |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում վերջին երկու շաբաթվա ընթացքում դպրոցականների շրջանում՝ 6-17 տարեկան երեխաների տարիքային խմբում,  կորոնավիրուսով վարակվածության աճ չի նկատվում:

Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«Եթե համեմատում ենք սեպտեմբերի առաջին կեսի ցուցանիշը երկրորդ կեսի տվյալների հետ, ապա տեսնում ենք, որ դպրոցականների շրջանում ոչ միայն կորոնավիուսով վարակվածության աճ չի եղել, ընդհակառակը, նվազել է: Ամեն դեպքում, դեռ վաղ է եզրահանգումներ անելը, երկու շաբաթ է, ինչ դասընթացներն ընթանում են: Դեռ մի քիչ էլ պետք է սպասենք ամբողջական պատկերն ունենալու համար: Կարող ենք ասել, որ հանրապետությունում վարակվածության թվերի աճն այս փուլում կապված չէ դպրոցների բացման հետ»,-ասաց Լուսինե Պարոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել