Դիմակ չկրելու պատճառով ընդհարում՝ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. 3 անձ բերման է ենթարկվել |armtimes.com|
16:13 - 25 սեպտեմբերի, 2020

Դիմակ չկրելու պատճառով ընդհարում՝ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. 3 անձ բերման է ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի բակում դիմակ չկրելու պատճառով քիչ առաջ ընդհարում եւ քաշքշուկ տեղի ունեցավ մի քանի ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. 3 անձ բերման ենթարկվեց ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լեւոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն իր օրինական գործողությունները իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է կիրառել ֆիզիկական ուժ: Հարցին՝ համաչա՞փ էր արդյոք այդ ուժը, Ղազարյանը պատասխանեց. «Հավաքի մասնակիցները, ԶԼՄ ներկայացուցիչները շատ էին, եւ ոստիկանության ծառայողների մեծաքանակ ուժը նրա համար էր, որ հնարավորինս մեղմ եղանակով դա իրականացվեր»,- ասաց նա:

Ըստ տեսուչի՝ հավաքի փաստացի կազմակերպումը եւ ղեկավարումը իրականացնող պատգամավորները հնչեցրին կարծիք, որ այդ անձինք հավաքի մասնակիցներից չէին, ուստի իրենք այս պահին ձեռնպահ կմնան գնահատելուց՝ առնչվում էին նրանք հավաքին թե ոչ:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել