Ձերբակալել են Charlie Hebdo-ի մոտ անցորդների վրա հարձակման երկրորդ կասկածյալին |armenpress.am|
17:33 - 25 սեպտեմբերի, 2020

Ձերբակալել են Charlie Hebdo-ի մոտ անցորդների վրա հարձակման երկրորդ կասկածյալին |armenpress.am|

armenpress.am: Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել Է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:

Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է France Info ռադիոկայանը։ Անցորդների վրա հարձակումը կատարվել Է 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին) Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքի երկու փողոցներում:

Տուժել Է երկու մարդ, որոնցից մեկը գտնվում Է ծանր վիճակում: France-Presse գործակալությունը հայտնել Է, որ հետաքննությանն Է միացել Ֆրանսիայի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի բաժինը: Գործակալության տվյալներով՝ հետաքննությունն սկսված Է «ահաբեկչության» եւ «հանցավոր ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի» գործով:

Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյտսը հայտնել Է , որ մայրաքաղաքի դատախազությունն այս պահին գործը դիտարկում Է որպես «սպանության փորձ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել