Պտղունքի հրդեհից տուժած 10 ընտանիքները կտեղափոխվեն գյուղի հին դպրոցի մի հատվածում ապրելու. որտեղ են հիմա նրանք |armtimes.com|
17:47 - 25 սեպտեմբերի, 2020

Պտղունքի հրդեհից տուժած 10 ընտանիքները կտեղափոխվեն գյուղի հին դպրոցի մի հատվածում ապրելու. որտեղ են հիմա նրանք |armtimes.com|

armtimes.com: Արմավիրի մարզի Պտղունք գյուղի երեկվա հրդեհից տուժած 10 ընտանիքները ժամանակավոր տեղավորվել են իրենց բարեկամների եւ ընկերների տանը: Այս մասին  հայտնեց Պտղունքի համայնքապետ Կարապետ Արտենյանը:

«Նույն գյուղից են էլի, մեկը եղբայր ունի, մեկը քույր, մյուսը ընկեր, առանձին ապրող երեխաներ: Ամեն մեկը մի տեղ տեղավորվել են ժամանակավոր»,- ասաց նա:

Գյուղապետը նաեւ նկատեց՝ ճիշտ է՝ առայժմ անտուն մնացածների հարցը լուծված է, բայց երկարաժամկետ չէ: Տուժածների թվում եղել են մի քանի միայնակ ծնողներ, որոնք կարող են իրենց ամուսնացած երեխաների տանն ապրել: Բայց կան նաեւ ընտանիքներ, որոնք 5 եւ ավելի անդամից են բաղկացած եւ ունեն առաջնային լուծման կարիք:

Պտղունքում նոր դպրոց են կառուցում, որը շուտով ավարտին կհասցվի: Ըստ գյուղապետի՝ մտածում են դպրոցի հին շենքից մի հատված հատկացնել տուժած ընտանիքներին:

Հիշեցնենք՝ Պտղունք գյուղի Շիրազի փողոցում հրդեհից այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։ 

Գյուղապետը հայտնեց, որ վառված տներից ոչ մեկը պիտանի չէ բնակության համար, բայց որոշակի ապրանքներ պաահպանվել են: Արտենյանը պատմեց, որ երեկ հրդեհը բռնկվելուն պես միանգամից փրկարարական արագ կանչ են գրանցել, սակայն չի հաջողվել տները փրկել, քանի որ դրանք փայտից էին.

«10 րոպեում արդեն բոլորն այստեղ էին՝ փրկարաներով, շտապօգնության մեքենաներով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ճանապարհներն էին բացում: Շատ օպերատիվ եւ լավ աշխատանք տարան, բայց քանի որ 70-ականներին կառուցված բաղդատից տներ էին, կրակը թափով տարածվում էր ու հնարավոր չէր ինչ որ բան անել: Ժամանակին կարողացանք միայն մարդկանց տարհանել, ու փառք աստծո՝ ոչ մի տուժած չկա»:

Արտենյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է նաեւ որոշակի գույքի տարհանում իրականացնել. սառնարան, որոշ պիտանի իրեր, սակայն հագուստեղենն ու մնացած օգտագործման պարագաները մնացին տներում, որոնք կրկին հնարավոր է դուրս բերել: «Այսօր առավոտ որոշ մարդիկ մտան իրենց տներ, տեսան, որ անհրաժեշտ պարագաներից՝ երեխաների շորեր եւ այլն, բաներ կան, որ փրկվել են»,- ասաց նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել