«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հաստատել է Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը։

«Հաստատում եմ մամուլով շրջանառվող տեղեկությունը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուս վերաբերյալ։ Երկուշաբթի օրը հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ», - գրել է Ոիլիխանյանը։