ՍԴ դատավորների գործունեության օրինականության հետ կապված խնդիրներ կան. Արևիկ Պետրոսյան |armtimes.com|
22:51 - 25 սեպտեմբերի, 2020

ՍԴ դատավորների գործունեության օրինականության հետ կապված խնդիրներ կան. Արևիկ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստից դուրս գալով ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ միակ ինքնաառաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին մի շարք հարցեր է տվել:

Հարցերից մեկի մասին էլ նա բարձրաձայնեց: «Պարոն Խունդկարյանին հարց ուղղեցի ՍԴ ճգնաժամի վերաբերյալ՝  մինչև 2020 թ.-ի հունիսի 26-ի և այս  իրավիճակի հետ կապված»: Խունդկարյանը պատասխանել է ոչ թե ՍԴ-ում ճգնաժամ լինելու կամ չլինելու հետ կապված, այլ ընդհանրական դիրքորոշում է տվել դատական համակարգում ճգնաժամ հասկացության, հանրային վստահության, այն չափելու մեխանիզմների վերաբերյալ»:

Պետրոսյանը, սակայն, չասաց՝ բավարարե՞լ են Խունդկարյանի տված պատասխանները, թե ոչ:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ տեսակետ ունի Պետրոսյանը այս պրոցեսի վերաբերյալ: «Յուրաքանչյուր դատավոր իր դիրքորոշումը ունի, արտահայտում է իր դիրքորոշումը, միգուցե ունի դրա վերաբերյալ իր համապատասխան հիմնավորումները: Ես գտնում եմ, որ այս գործընթացը տեղի է ունեցել մանրամասն: Այդ ընթացքում ոչ միայն անդրադարձ է կատարվել կոնկրետ թեկնածուին ներկայացվող պահանջներին, այլ նաև ընդհանրապես ստեղծված իրավիճակին, սահմանադրաիրավական փոփոխություններին, օրենքի փոփոխություններին, ՍԴ-ում ճգնաժամ հասկացությանը, հանրային վստահությանը ՍԴ-ի նկատմամբ»:

Պետրոսյանի խոսքով՝ ՍԴ դատավորների գործունեության օրինականության հետ կապված, նրանց կողմից կատարված որոշումների սահմանադրական օրինականության հետ կապված խնդիրներ գոյություն ունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել