Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ |tert.am|
23:40 - 25 սեպտեմբերի, 2020

Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի հետ և դիմել նրան ճգնաժամից դուրս գալու հավանական տարբերակների հարցով:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ընդդիմադիր գործչի Пул Первой Telegram-ալիքը: Նշվում է, որ Տիխանովսկայան բարձրացրել է նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին երկխոսության կազմակերպման գործում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հավանական օգնության մասին հարցը:

Նա շնորհակալություն է հայտել Քենթին՝ Լուկաշենկոյի նախագահության վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշման համար:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել