Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը
23:51 - 25 սեպտեմբերի, 2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող գործունեությունը և հետագա համատեղ պլանները:

Մարզպետարանը նշում է, որ Հայկ Չոբանյանը ներկայացրել է «Դիմակայուն համայք» ծրագիրը և ընդհանուր մոտեցումները Դիմակայունության կենտրոնի առաքելության և խնդիրների վերաբերյալ:

Մարզպետը նշել է, որ ծրագիրը պետք է միտված լինի ապագային և համապատասխանի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին:

Շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար` ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասել է, որ Տավուշի մարզում իրենց համատեղ ծրագրերն իրականացվում են փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում: Այդ է վկայում նաև այն լուրջ աջակցությունը, որ պետական կառուցների կողմից ցուցաբերվում է Իջևանում Դիմակայունության կենտրոնի գաղափարի իրագործմանը:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանասական և տեխնիկակական աջակցություն տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան Դիմակայունության կենտրոնի կայացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել