Նիգերիայում նահանգապետերից մեկի ավտոշարասյան վրա իսլամիստ-գրոհայիններ են հարձակվել, 15 մարդ սպանվել է |tert.am|
10:24 - 26 սեպտեմբերի, 2020

Նիգերիայում նահանգապետերից մեկի ավտոշարասյան վրա իսլամիստ-գրոհայիններ են հարձակվել, 15 մարդ սպանվել է |tert.am|

tert.am: Նիգերիայում Բորնոյի նահանգապետին ուղեկցող ավտոշարասյան վրա իսլամիստ-գրոհայինների կատարած հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է The Guardian Nigeria-ն, նրանցից 8-ը ոստիկան է եղել, 4-ը կառավարամետ խմբավորման անդամ, 3-ը՝ զինծառայող:

Իսլամական պետության հետ կապ ունեցող գրոհայինները նահանգապետի ավտոշարասյունը խոցել են հրաձգային կրակով ու նռնականետերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել