«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր «բեմադրություն» լինել». ՌԴ ԱԳՆ |tert.am|
10:40 - 26 սեպտեմբերի, 2020

«Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր «բեմադրություն» լինել». ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վատթարացման և ավելի ուշ «Նովիչոկ» խմբից նյարդապարալիտիկ նյութով թունավորման մասին վարկածների հետ կապված իրավիճակը կարող էր «բեմադրություն» լինել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Գերմանիայի գործողություններն այնքան սահուն էին, որ դա սկսել է բազմաթիվ հարցերի տեղիք տալ այն մասին, թե արդյո՞ք մենք գործ չունենք քիմիական զենքի առեղծվածային կիրառման վերաբերյալ հերթական բեմադրության հետ, բայց այս անգամ ոչ թե Սիրիայում և Մեծ Բրիտանիայում, այլ Ռուսաստանում»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Նախարարությունում ընդգծել են, որ նման ենթադրությունների հիմքում ընկած են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Նավալնիին Գերմանիա բուժման տեղափոխելու օպերատիվ պատրաստակամությունը, նրա տեղափոխման ժամանակ Բունդեսվերի ներկայացուցիչների և ռազմական գերատեսչության մասնագիտացված ավտոտրանսպորտի ներկայությունը, ինչպես նաև բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներգրավումը:

Նախարարության կարծիքով՝ Գերմանիան միտումնավոր քաղաքականացրել է միջադեպը, որպեսզի Ռուսաստանին մեղադրի քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել