ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց |tert.am|
12:24 - 26 սեպտեմբերի, 2020

ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց |tert.am|

tert.am: Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունը իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով:

Դեսպանությունը նաև կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել