Հայտնաբերվել են Խարկովի մերձակայքում վթարված Ան -26 սև արկղերը |aysor.am|
14:47 - 26 սեպտեմբերի, 2020

Հայտնաբերվել են Խարկովի մերձակայքում վթարված Ան -26 սև արկղերը |aysor.am|

aysor.am: Հայտնաբերվել են Խարկովի մարզում կործանված Ան -26 ինքնաթիռի սև արկղերը, հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինվորական գերատեսչությունից հայտնել են, որ հայտնաբերված ձայնագրիչները վնասված չեն:

«Դրանք դեռ չեն հանվել ինքնաթիռից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է՝ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են ռազմական ինժեներները՝ կործանման պատճառները պարզելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել