Մինսկում ցուցարարների են ձերբակալել |armenpress.am|
17:06 - 26 սեպտեմբերի, 2020

Մինսկում ցուցարարների են ձերբակալել |armenpress.am|

armenpress.am: Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության բաժնից:

« Մի քանի մարդ բերման է ենթարկվել հասարակական միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Ձերբակալություններից առաջ ոստիկանությունը հավաքվածներին բազմիցս նախազգուշացրել է իրենց գործողության անօրինականության մասին»,-ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Ինչպես տեղից հայտնել է գործակալության թղթակիցը՝ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն երեք կնոջ: Նրանցից մեկը 73-ամյա Նինա Բագինսկայան է:

Բելառուսի ընդդիմությունը սեպտեմբերի 26-ի համար Մինսկում պլանավորել է հերթական «կանանց երթը»: Այն պետք է սկսվեր Հաղթանակի հրապարակից, բայց հանրահավաքից մեկ ժամ առաջ հրապարակի մոտակայքում մետրոն փակվել է, իսկ Telegram-ի որոշ ալիքներում առաջարկներ են եղել Կոմարովսկու շուկա գնալ ՝ ոստիկանությանը «խաբելու» համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել