hetq.am: Բելառուսի տեղեկատվության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Tut.by առանց պարբերականին՝ ԶԼՄ-ի կարգավիճակից զրկելու համար։ Վերջինս Բելառուսի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկն է։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Tut.by-ը։ Դատական հայցի հիմք են հանդիսացել Տեղեկատվության նախարարության ավելի վաղ արված զգուշացումները։ 

Օգոստոսի 7-ից սկսած դրանց թիվը հասնում է 4-ի, որոնք վերաբերում են Բելառուսի նախագահական ընտրություններում տեղի ունեցած խախտումների և պարբերականի խմբագրի դստեր ձերբակալման վերաբերյալ նյութերին։ Եթե հայցը բավարարվի, ապա Tut.by-ը կզրկվի ԶԼՄ-ի կարգավիճակից։

Այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս պարբերականի աշխատակիցներին «օրինական հիմունքներով գտնվել զինված հակամարտությունների կամ արտակարգ իրավիճակների վայրերում, զանգվածային իրադարձություններին, հանրային այլ կարևոր իրադարձությունների վայրերում և այնտեղից լուսաբանել կամ տեղեկատվություն փոխանցել»։

Պարբերականը հայտարարել է, որ ցանկացած դեպքում կշարունակի աշխատել։ 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։