24news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին:

«Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 25-ից ավելի զոհ կա: