tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, «անարդար, անմարդկային և անօրինական» հակաիրանական պատժամիջոցներ սահմանելով, 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել երկրին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է դաժանության մեջ:

«Նրանք դադարեցրել են նույնիսկ դեղամիջոցների և սննդամթերքի փոխանցումը, մենք նախկինում նման դաժան մարդկանց չեն տեսել Սպիտակ տանը… Նրանք մեծագույն հանցագործություններ են կատարել պատմության մեջ»,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպմանը:

Իրանցի առաջնորդն ընդգծել է, որ եթե մարդիկ ցանկանում են ինչ-որ մեկին մեղադրել երկրում պակասության և խնդիրների համար, ապա բողոքը պետք է հասցեագրել Սպիտակ տանը:

Հինգշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում ներառել է Իրանի երկու քաղաքացիների և 4 իրանական կազմակերպություն, այդ թվում՝ 3 բանտ: