Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում |armenpress.am|
12:08 - 27 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել