Սատարում ենք Հայոց բանակին և Հայաստանի, Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցություններ
18:58 - 27 սեպտեմբերի, 2020

Սատարում ենք Հայոց բանակին և Հայաստանի, Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցություններ

Հայաստանյան 14 կուսակցություններ հայտարարություն են տարածել։

 

«Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման:

Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:
Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը:

Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին:

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն:

Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը:

Հաղթանակը մերն է»,-ասված է հայտարարությունում։

«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան կուսակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն

Նշվում է, որ հայտարարությունը բաց է միանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել