Դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ. Քիմ Քարդաշյան
22:49 - 27 սեպտեմբերի, 2020

Դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը «Թվիթթերի» իր միկոբլոգում մի քանի թվիթներով անդրադարձել է Արցախի սահանին ընթացող մարտական գործողություններին։

Նա հայտնել է, որ Արցախի հայերը հարձակման են ենթարկվել, և տեղեկությունները, թե դրանք բախումներ են, ոչ թե Ադրբեջանի հարձակում, չեն համապատասխանում իրականությանը։

«Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոոնք վտանգում են իրենց կյանքը ՝ պաշտպանելով Արցախը և Հայաստանը»,- ասել է նա։

Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Ադրբեջանն արգելափակում է սոցիալական մեդիան՝ բացառությամբ պատերազմական քարոզչության հարթակների:

«Մենք կարիք ունենք, որ  միջազգային դիտորդները հետաքննություն իրականացնեն և կոչ անեն ձեռնարկել միջազգային քաղաքական և դիվանագիտական քայլեր՝ սրացումները և ողբերգությունը կանխելու համար: Կո'չ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցրե՛ք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, և զգուշացրե՛ք Թուրքիային, որ զենք և մարտիկներ չուղարկի Բաքու»,- ասել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել