ԱՄՆ Կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան |lragir.am|
00:29 - 28 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ Կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան |lragir.am|

lragir.am: class="single-entry-title">ԱՄՆ Կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան․

«Ամիսներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելացնում էին իրենց մարտաշունչ հռետորաբանության աստիճանն ու սադրիչ գործողություններն ընդդեմ Արցախի եւ Հայաստանի։

Կոնգրեսի`հայկական հարցերով հանձնախումբը պետքարտուղարությունից հետևողականորեն պահանջել է նվազեցնել այս վտանգավոր վիճակի լարվածությունը և ագրեսորներ Ադրբեջանին ու Թուրքիային հաշվետու դարձնել իրենց ապակայունացնող գործողությունների համար։

Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի խաղալու այս բռնությունը կասեցնելու գործում։ Պետք է գործենք արագ և վճռականորեն ագրեսիայի դրսևորումը զսպելու համար»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել