Բայդենն արձագանքեց Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին
 |amerikayidzayn.com|
09:34 - 28 սեպտեմբերի, 2020

Բայդենն արձագանքեց Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: 

Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը

''Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման առիթով և կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար:

Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու և վստահության ամրապնդման միջոցներն աջակցելու համար: Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում սպառնում է աճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, և այդ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությանը ներգրավվելուց, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է նվազեցնեն լարվածությունը և վերադառնան բանակցություններին'':


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել