ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
 |tert.am|
09:39 - 28 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Ադամ Շիֆը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ:

«Այս գիշերվա ընթացքում Ադրբեջանը անցել է Արցախի վրա վերջին տարիների ամենամեծ գրոհին, և ըստ նախնական տեղեկությունների, զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի Խմբի մյուս անդամների հետ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն: Ես ներկայացրել եմ օրենսդրական նախաձեռնություն, որը ԱՄՆ Հետախուզական մարմիններից պահանջում է գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ փոխհրաձգությունները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Շիֆը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել