«Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին». Կարո Փայլանը` ԼՂ-ում սկսված ռազմական գործողությունների մասին
 |tert.am|
10:01 - 28 սեպտեմբերի, 2020

«Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին». Կարո Փայլանը` ԼՂ-ում սկսված ռազմական գործողությունների մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ` սեպտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին և դրանց նկատմամբ Թուրքիայի արձագանքին:

«Այսօր սկսված հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին: Այն ժամանակ, երբ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները խաղաղության կոչեր են անում, պալատն ու ԶԼՄ-ները շարունակում են պատերազմի կոչ անել: Պատերազմը աղետ է: Եկեք վերջ ասենք պատերազմին»,-գրել է հայազգի պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել