Մոսկվան արտաքին խաղացողներին ԼՂ իրադրության հետ կապված զսպվածության կոչ է արել

 |factor.am|
13:05 - 28 սեպտեմբերի, 2020

Մոսկվան արտաքին խաղացողներին ԼՂ իրադրության հետ կապված զսպվածության կոչ է արել |factor.am|

factor.am: Մոսկվան բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ է արել առավելագույնս զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապված։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Աննդրեյ Ռուդենկոն։

«Մենք բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցավերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով։ Հիմա կարևոր է առավելագույնս զգույշ լինել՝ անհապաղ հրադադարի հասնելու և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»,- ասել է նա։

Ռուդենկոն հիշեցրել է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, 1991 թվականի ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին։

«Մենք մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել