ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է հայրենակիցներին՝ կապված միջոցների հավաքագրման նախաձեռնությունների հետ |shantnews.am|
15:13 - 28 սեպտեմբերի, 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է հայրենակիցներին՝ կապված միջոցների հավաքագրման նախաձեռնությունների հետ |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը դիմել է ռուսաստանաբնակ հայրենակիցներին՝ Ռուսաստանում Արցախի բնակչության համար միջոցների հավաքագրման տարբեր նախաձեռնությունների կապակցությամբ։

«Վերջին օրերին մենք տեղեկանում ենք Արցախի բնակչությանն օգնելու նպատակով Ռուսաստանում միջոցների հավաքման տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, կառույցներ, ինչպես նաև անհատներ։ Նախաձեռնությունները բազմաթիվ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունն ու առանձնահատկությունը։

Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հանդիպում են նաև բավական կասկածելի հրապարակումներ և միջոցների հավաքագրման մասին անհատների կողմից կոչեր։ Խնդրում ենք այդ հարցերում լինել զգոն, ստուգել տեղեկության հավաստիությունը»։

Դեսպանատունը նաև կոնտակտային տվյալներ է տրամադրում օգնության հավաքագրման նախաձեռնությունների կազմակերպիչների համար, տալիս է նաև այն հիմնադրամների տվյալները, ուր մարդիկ կարող են ուղղել իրենց օգնությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել