Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|
17:59 - 28 սեպտեմբերի, 2020

Անկեղծորեն խնդրում ենք.Բելառուսը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ: Այս մասին ասված է Բելառուսի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում»,- ասված է հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ այսօր կարևոր է որքան հնարավոր է շուտ կանգնեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:

«Մարդկային կյանքերն անգին են, այդ պատճառով շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում»,- նշում է Բելառուսի ԱԳՆ-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել