Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր

 |armenpress.am|
19:24 - 28 սեպտեմբերի, 2020

Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա: Այս մասին պատգամավորն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:

«Էրդողանը ցանկանում է պահպանել իր «ուժային» իմիջը, սակայն նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում` Թուրքիային: Մի՞թե Էրդողանին քիչ է Սիրիայի փախստականների հոսքը, որի առաջացման մեղավորը շատ դեպքերում հենց նա է»,- ասել է Պանինան:

Պանինայի կարծիքով` նման հայտարարությունները մեծ վտանգ են ներկայացնում: Պատգամավորն ընդգծել է, որ արյունահեղությունը կանխելու փորձերի փոխարեն, նման հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա` կողմերին դրդելով չմտածված գործողությունների:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ պետք է այժմ մեկընդմիշտ լուծել ԼՂ հիմնախնդիրը` ի օգուտ Ադրբեջանի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին հորդորել էր իրեն խորհուրդներ չտալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել