ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ դեսպանատուն


 |armenpress.am|
20:44 - 28 սեպտեմբերի, 2020

ՌԴ-ում Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կոչ է անում հանրությանը ստուգել Արցախի բնակչությանն օգնություն ցուցաբերող նախաձեռնությունների հավաստիությունը:

 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ նշում է, որ նախաձեռնությունների հեղինակները  կարող են դիմել դեսպանատուն:

«Վերջին մեկ օրում տեղեկանում ենք Ռուսաստանում Արցախի բնակչությանը  օգնություն ցուցաբերելու  վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, տարբեր ենթակառուցվածքներ և անհատներ: Նախաձեռնողները տարբեր են, և նրանցից յուրաքանչյուրը  ունի իր ուղղությունն ու յուրահատկությունը: Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հաճախ ենք հանդիպում բավականին կասկածելի  հրապարակումների և անհատների կողմից իրականացվող կոչերի օգնության հավաքման վերաբերյալ:  Խնդրում ենք լինել  ուշադիր նման հարցերում և ճշտել տեղեկատվության հավաստիությունը»,-ասվում է գրառման մեջ:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ օգնություն ցուցաբերելու նախաձեռնողները կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն (+7(966) 118-89-84): Դա կօգնի համատեղել ջանքերը և համակարգել աշխատանքները: Զինծառայողներին օգնություն ցույց տալու նպատակով նախաձեռնության հեղինակները կարող են օգնությունն ուղարկել նաև ՀՀ զինծառայողների ապահովագրության ֆոնդ (1000plus.am):

Հաղորդագրության մեջ դեսպանությունը հավելել է, որ Արցախի բնակիչներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել