Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել |infocheck.am|
22:15 - 28 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել |infocheck.am|

infocheck.am: Ռուսական լրատվակայքերից մեկը, մեջբերելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ի տված հարցազրույցից մի հատված, հայտնել էր, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Հղում անելով լրատվականին՝ «politik.am»-ը «Հայաստանը մշակում է Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ նշելով.

 

«Հայաստանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հնարավորությունը՝ կապված Ադրբեջանի հետ տարածաշրջանում բախումների հետ»:

 

Ուսումնասիրելով ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ին տված հարցազրույցը, հայտնում ենք, որ դեսպանը չի խոսել բնակչության տարհանման որևէ պլանի մասին։ Ինչպես «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից՝ Վ. Տողանյանի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված։

Հարցազրույցի ժամանակ դեսպանը, խոսելով մոբիլիզացման գործընթացի մասին, շեշտում է՝ Ստեփանակերտում հայտարարվում է «օդային տագնապ», մարդիկ թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում, սակայն որևէ խոսք չկա տարհանման կազմակերպման մասին։


Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի Հանրապետությունում չկա մասսայական տեղահանում։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անել քաղաքացիներին մարդասիրական և հայրենասիրական մղումներից ելնելով անգամ Արցախի բնակչությանը ապաստարաններ տրամադրելու մասին գրառումներ չկատարել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել