ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար

 |armenpress.am|
02:12 - 30 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար |armenpress.am|

armenpress.am: v class="kvgmc6g5 cxmmr5t8 oygrvhab hcukyx3x c1et5uql">Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ANCA-ն:

 
«ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
 
Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում ANCA-ն և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն `հորդորելով, մասնավորապես, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:
 
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, մինչդեռ ագրեսիվ գործողությունները ստանում են Թուրքիայի աջակցությունը»: Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության համար աջակցությունը Ադրբեջանին: ԱՄՆ սենատոր Էդ Մարկեյն էլ շեշտել է, որ կանգնած է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին: «Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»-ասել է սենատորը:
 
ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն ասել է.«Հայերը իրավունք ունեն պաշտպանվել, երբ հարձակվում են: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Կոչ եմ անում զսպվածություն և քայլեր ձեռնարկել՝ կանխելու խաղաղ բնակչությանը հետագա վնասների կրումից: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և նպաստի վեճի խաղաղ կարգավորումը»: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ:
 
Հայկական կողմին քաջալերող, աջակցող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Դոն Բեյերը, Թոնի Կարդենասը, սենատոր Քորի Բուքերը և մի խումբ այլ կոնգրեսականներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել