ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը |armenpress.am|
10:48 - 30 սեպտեմբերի, 2020

ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:

«Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման հնարավորությունը: Մենք դեռևս կարիք չունենք օգտագործելու ռուսական 102-րդ բազայի ներուժը, սակայն նման անհրաժեշտության դեպքում առկա են բոլոր իրավական հիմքերը»,- ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել