Հոկտեմբերի 1-2-ը ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի իրադրությունը Արցախում
 |azatutyun.am|
11:35 - 30 սեպտեմբերի, 2020

Հոկտեմբերի 1-2-ը ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի իրադրությունը Արցախում |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կքննարկվի հոկտեմբերի 1-2-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելի խոսքերն է փոխանցում ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք կքննարկենք ներկայիս խնդիրները, որոնք պահանջում են մեր ուշադրությունը, մասնավորապես` իրավիճակը Բելառուսում, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, էսկալացիան Լեռնային Ղարաբաղում», - ասել է Միշելը:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը լուրջ մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Եվրամիության գագաթնաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 24-25-ը, բայց հետաձգվեց Եվրոպական խորհրդի ղեկավարի կարանտինում գտնվելու պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել