Մակրոնը Պուտինի ու Թրամփի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
 |aysor.am|
12:13 - 30 սեպտեմբերի, 2020

Մակրոնը Պուտինի ու Թրամփի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |aysor.am|

aysor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետ, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Ես այս երեկո կխոսեմ նախագահ Պուտինի, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ այս հարցի շուրջ, որպեսզի կարծիքների փոխանակում անցկացնեմ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկեմ», - ասել է Մակրոնը Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել