Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին
22:52 - 30 սեպտեմբերի, 2020

Այսօր ՌԴ-ն պետք է խոսի Թուրքիայի և Հայաստանի հետ․ Արցախի նախագահը՝ հրադադարի համար ՌԴ հնարավոր միջնորդության մասին

Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, եւ ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին եւ խնդրելու Հայաստանին՝ զինադադարի առումով։ Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ եւ Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով հրադադարի համար Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը։

«Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունն ինչքանով է պատրաստ խոսել Թուրքիայի ղեկավարության հետ»,- նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունը եւ, ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք արել սփյուռքի մեր հայրենակիցներին, լոբբիստական կազմակերպություններին ակտիվ աշխատանքներ տանել միջազգային հանրության հետ։

«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց իր անթաքույց շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան։ Եւ այսօր ռազմական գործողություններին նրանց զինվորականների եւ ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանն ընդգծեց նաև, որ Արցախը իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և չի գրավվելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել