ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում |ria.ru|
15:30 - 01 հոկտեմբերի, 2020

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում |ria.ru|

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում։ Այս մասին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости գործակալությունը։

«Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին։ Կրկին ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ»,- փոխանցել է Պեսկովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել