Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել |hetq.am|
15:48 - 01 հոկտեմբերի, 2020

Հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը, 3 հրթիռ չի պայթել |hetq.am|

hetq.am: «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Արցախից հայտնում է, որ այսօր առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Իվանյան գյուղը: Համայնքի վրա 4 հրթիռ է ընկել, որոնցից միայն 1-ն է պայթել՝ վնասելով Նորիկ Գրիգորյանի տունը:

 

Դատելով լուսանկարներից՝ կարող ենք ասել, որ սրանք «Սմերչ» կամ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ են: 

 

 

«Սմերչի» հրթիռի տրամաչափը 300 մմ է, իսկ «Ուրագանինը»՝ 220: Կախված տեսակից՝ «Սմերչի» հրթիռը կարող է թռչել 20-90 կմ, իսկ «Ուրագանինը»՝ 5-35 կմ: 

 

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ հակառակորդը խտրականություն չի դնում քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել