ԼՂ հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բախման․ ամերիկացի կոնգրեսականը նախազգուշացնում է |factor.am|
19:00 - 01 հոկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բախման․ ամերիկացի կոնգրեսականը նախազգուշացնում է |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբարդը դատապարտել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին ասված է կոնգրեսականի պաշտոնական կայքէջում։

«Հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա՝ Ադրբեջանը խախտում է 1994 թվականի կնքված Բիշքեկի զինադադարի պայմանագիրը։ ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն ուղղակի մասնակցությունը, իր զինված ուժերի կիրառումը, ինչպես նաեւ անուղղակի մասնակցությունը՝ «Ալ Քաիդա»-ին հարող անձանց ուղարկելով Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը կոտորելու»,- հայտարարել է կոնգրեսականը։

Նա նշել է, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ և հենց առաջին դեմքից լսել  հրադադարի հաստատման ու միջազգային կողմերի մասնակցությամբ հարատև խաղաղության պայմանագիր ձեռք բերելու կապակցությամբ Արցախի պատրաստակամությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի գրոհներն արժանացել են բազմաթիվ խաղաղ բնակիչների համար կյանք և սպառնում են հանգեցնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի հետ ռազմական պայմանագիր ունեցող Ռուսաստանի միջև անմիջական բախման»,- հայտարարել է կոնգրեսականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել