Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը. Չարլի Վեյմերս

 |armenpress.am|
19:54 - 01 հոկտեմբերի, 2020

Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը. Չարլի Վեյմերս |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը:

«Էմանուել Մակրոնը հաստատում է, որ Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Նա կհարցնի Եվրոպական Միությանը` արդյոք այն պատրաստվում է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել